«Իրենց անունները անարդարացիորեն քիչ է նշվում…». Քրիստ Մանարյան
Advertisement 1000 x 90

«Իրենց անունները անարդարացիորեն քիչ է նշվում…». Քրիստ Մանարյան

Ռեժիսոր Քրիստ Մանարյանի նախօրեի ֆեյսբուքյան գրառումը. «Էս տոնական օրով ուզում եմ հատուկ շնորհավորել բոլոր իմ սիրելի ու մտերիմ երաժիշտ-գործիքավորողներին, որոնց հետ տարիներ ի վեր համագործակցում եմ մեր Երևանի մասին երգեր գրելիս ու դրանք ձայնագրելիս: Իրենց անունները անարդարացիորեն քիչ է նշվում, բայց էս ընտիր երաժիշտները ոչ թե զուտ գործիքավորողներ են, այլ բոլորը նախևառաջ կոմպոզիտորներ են: Եվ երբ երգդ գործիքավորում ա կոմպոզիտորը, որը քո ներկապնակին ավելացնում ա իրեն բնորոշ ու ընտիր գույները՝ ստեղծագործությունդ կրկնակի շահում ա:

Շնորհավոր ձեր տոնը, սիրելիներս՝ Արմեն Մարտիրոսյան -Պրոֆեսոր, Արա Թորոսյան -Մուռզիկ, Խաչիկ Սահակյան, Կարեն Մարգարյան, Արեգ Առուստամյան -Կլոր, Արթուր Գյուրջինյան – Ուրի, Արմեն Սարգսյան -Բրդե… Կներեք, եթե որևէ մեկին մոռացա՝ հենց հիշեմ, միանգամից անունն ու բեմական մականունը կավելացնեմ (հուսամ վերջինների համար ինձ կներեք…)))))»: