«Երկուշաբթի աղոթում են ուրբաթը շուտ գա, որ երկու օր տանը լինեն՝ չհասկանալով, որ շաբաթը տշելով հինգ օր, հինգ ամբողջական օր վարի են տվել»
Advertisement 1000 x 90

«Երկուշաբթի աղոթում են ուրբաթը շուտ գա, որ երկու օր տանը լինեն՝ չհասկանալով, որ շաբաթը տշելով հինգ օր, հինգ ամբողջական օր վարի են տվել»

Սյունե Սևադայի ֆեյսբուքյան գրառումներից. «Մարդկանցից շատերը երազում են անմահ լինել, բայց հենց հիմա աշխատավայրում նստած պարապությունից մեռնում են։ Կամ երկուշաբթի աղոթում են ուրբաթը շուտ գա, որ երկու օր տանը լինեն՝ չհասկանալով, որ շաբաթը տշելով հինգ օր, հինգ ամբողջական օր վարի են տվել։
Հոկտեմբերին իրար ետևից երկարակյաց ու հայտնի մարդիկ մահացան՝ Ազնավուրը, Կաբալյեն, Գյուլերը։ Չե՞ք մտածել՝ ամեն ինչից զատ իրենց ինչն է միավորում նաև։ Մի շատ պարզ բան՝ կյանքը սիրում էին՝ մեկ, ամենապարզունակ, բայց ամենակարևոր գործն էին անում՝ ապրում էին՝ առանց դրան պաթետիկ ու խորը իմաստ տալու՝ երկու, և անելիք ունեին՝ երեք։

Մարդիկ մեռնում են, երբ էլ անելիք չունեն՝ հաճախ իրենց կամքով անելիքը մեռցնելով։ Կյանքը նաև սպանում է էն մարդկանց, որոնք ճիշտ տեղում չեն ու սխալ գործի վրա են, դա նկատում ու ոչինչ չեն փոխում։ Նման մարդիկ միշտ կարճ են ապրում՝ ուշադիր լինեք, կտեսնեք։ Որովհետև կյանքն անընդհատ նշաններ է տալիս, տեսնում է՝ չեն հասկանում, էդ մարդուն էստեղից ջնջում է, այլ մարմին տալիս, որ սկսի զրոյից։ Դրա համար ուշադիր եղեք, եթե ձեր ուղեղում նկարիչ եք, բայց բանկում ճռռում եք, կամ եթե նկարիչ եք, բայց երազում եք ֆինանսների հետ աշխատել՝ երկրագնդից շուտ եք գնալու, սխալ տեղում եք, բայց դա կարող եք ուղղել։ Կյանքը պիտի հաճույքով ապրես, որ երկար լինի։

Ու բացարձակ պարտադիր չէ համաշխարհային ճանաչում ձեռք բերած մեկը լինել։ Ինչո՞ւ են գյուղերում տատիկ- պապիկները հիմնականում երկարակյաց։ Որովհետև գիտեն, որ գարնանը պիտի վարեն-ցանեն, իրենցից բացի ոչ մեկը չի անի դա։ Ու այո, անգամ ծառ ջրելը կարող է կյանքի նպատակ ու երկարակեցության գաղտնիք լինել՝ եթե դա անում ես սիրով, եթե քեզ գտել ես ծառ ջրելու մեջ, եթե հետևողական ես արածիդ ու ցանկանում ես զբաղվել դրանով։ Պետք է ուղղակի հետևողականորեն ապրել՝ շարժվել, ստեղծել, ուսումնասիրել։ Շարժումը համ ֆիզիկական առողջություն կտա, համ՝ հոգեկան-հոգևոր։

Եթե անգամ էսօր եք ալարում ապրել, ինչների՞դ է պետք իննսուն տարին։ Եթե վախենում եք ձեր պատկերացրած կյանքով ապրել, որպես ի՞նչ եք ձեր խեղճ մարմինն էդքան երկար քարշ տալու դեպի չսիրած աշխատանք, չսիրած հարաբերություններ ու չսիրած տուն։ Էս հետաքրքիր կյանքերի մահվան շարքը շատ լավ առիթ է՝ մտածելու համար։ Շատ»։



Նման նյութեր