Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կապանը 2013-ին ոչ միայն դեմ գնաց օրվա իշխանությանը ու ընտրեց նախագահի ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհանիսյանին, այլև անպատկերացնելի մասշտաբային հանրահավաքով դիմավորեց նրան ու մեզ։ Այդ հանրահավաքը ես եմ վարել ու Կապանի ազատաատենչ ու ընդդիմադիր ոգին երբեք չեմ մոռանա։
Ժողովուրդն այնպիսի մառոզ արեց, որ մարզպետը վախենում էր մարդամեջում երևար։ Կապանը ազատ, խիզախ քաղաք է։ Բացարձակ ծանոթ չեմ քաղաքապետի թեկնածուներին, չեմ հետևել քարոզարշավին, բայց երբեք չասեք, թե կապանցին ազատ չէ, դեմ է հեղափոխությանը և այլն։ Հասկանալ է պետք, թե ի՞նչ և ինչու՞ ընտրեց կամ չընտրեց Կապանը։
Բարի լույս ու խելոք մտքեր գեղեցկագույն Տավուշից»։