Կարեն Վրթանեսյան. «Շատ լավ է, որ ոչ ոք «բոշա» չի անվանում Նիկոլ Փաշինյանին»
Advertisement 1000 x 90

Կարեն Վրթանեսյան. «Շատ լավ է, որ ոչ ոք «բոշա» չի անվանում Նիկոլ Փաշինյանին»

Կարեն Վրթանեսյանի գառումը, որը նա արել է ֆեյսբուքյան իր էջում ս.թ. հոկտեմբերի 18-ին. «Երեկ երեկոյան Նյու-Յորքում հավաքվել են 1200 հրեա հարուստներ, ընթրել են, երգեր ու ասմունք լսել, մի խոսքով, հաճելի ժամանակ անցկացրել։

Այդ ժամանցի ընթացքում հավաքել են 32 մլն դոլար Իսրայելի զինված ուժերին աջակցելու համար, ավելի ճիշտ՝ սոցիալական ու կրթական ծրագրերի համար։

Օրինակ՝ սոցիալապես անապահով զինվորականներին (պարզվում է՝ Իսրայելում էլ կան այդպիսիք) աջակցելու, զորացրվածներին կրթաթոշակներ տալու, հաշմանդամ դարձած զինվորականներին և զոհվածների ընտանիքներին աջակցելու և այլն, և այլն։

Ու ոչ մի հրեա բոզի ծնունդ չի հելել ասել․ «Արա՛, դուք հո բոշա չե՞ք, թո՛ղ Իսրայել պետությունն էդ ծախսերը հոգա»։

Կամ գուցե և ասել է, բայց դե ո՞ւմ տանձին է ինչ-որ մարգինալ բոզի ծնունդների ասածը։

* * *

Իսկ այսօր՝ հպարտ Հայաստանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնական էջում լավ լուր է հայտնում, որ ցանկացողներն արդեն կարող են «աշխարհի ցանկացած կետից» նվիրատվություններ կատարել իր կուսակցությանը։

Շատ լավ է, որ ոչ ոք «բոշա» չի անվանում Նիկոլ Փաշինյանին, որովհետև կուսակցության համար դրամահավաք անելը նորմալ պրակտիկա է աշխարհում։

* * *

Այլ հարց է, թե ինչու էին «բոշա» անվանում և ընդհանրապես ամեն կերպ քարկոծում այն մարդկանց, որոնք իրենց հաշվին օգնում էին բուժվող զինվորին կամ զորամաս լվացքի մեքենա տանում»։



Նման նյութեր