«Հիանալի տեսարան էր, ավաղ, լսվեց զարթուցիչի բարձր ձայնը և այս պատճառով չեմ կարողանա ձեզ պատմել ինչով ավարտվեց երազս»
Advertisement 1000 x 90

«Հիանալի տեսարան էր, ավաղ, լսվեց զարթուցիչի բարձր ձայնը և այս պատճառով չեմ կարողանա ձեզ պատմել ինչով ավարտվեց երազս»

Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը:

Գլենդելի կենտրոնական հրապարակը բազմամարդ էր։

Մարդիկ բորբոքված հավաքվել և պահանջում էին, որ ԱՄՆ իշխանությունները խստորեն դատապարտեն դեսպան Միլզի այլ երկրի ներքին գործերին խառնվելը։

Պահանջում էին ետ կանչել այդ տարածքից ընտրված կոնգրեսմենին և կոչ էին անում որպեսզի ՊետԴեպի քարտուղարը անմիջապես հրաժարական տա։

Հավաքվածների առջև ելույթ ունեցավ սիրված երգիչ Սերժ Թանկյանը, որը վրդովմունք հայտնեց, թե մինչ այժմ չնայած բոլոր խոստումներին ԱՄՆն չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունը և քայլեր չի ձեռնարկել Արցախի անկախությունը ճանաչելու ուղղությամբ։

«Գլենդելի հպարտ հայությունը երբեք չի հանդուրժի ԱՄՆ-ի այսպիսի վերաբերմունքը մեր հայրենակիցների հանդեպ»,- իր խոսքում նշեց քաղաքապետ Սինանյանը։

«Ոչ հանցավոր Վաշինգտոնին» այսպիսի պաստառներով ձեռքին թասիբով ու հպարտ քաղաքացիները երթ կազմակերպեցին անցնելով Գլենդելից մինչև Հյուսիսային Հոլիվուդը։

Հիանալի տեսարան էր, ավաղ, լսվեց զարթուցիչի բարձր ձայնը և այս պատճառով չեմ կարողանա ձեզ պատմել ինչով ավարտվեց երազս 🙂 🙂 🙂



Նման նյութեր