acebook ընկերությունը, որը համանուն սոցիալական ցանցի սեփականատերն Է, ակտիվորեն փորձում Է ձեռք բերել ֆիրմա, որն զբաղվում Է տեղեկատվական անվտանգության բնագավառի մշակումներով:
Այդ մասին հոկտեմբերի 21-ին հայտնել Է The Information ինտերնետ-պորտալը, որը մասնագիտանում Է բարձր տեխնոլոգիաների ինդուստրիայի վերաբերյալ նորությունների բնագավառում: Այս ռեսուրսի աղբյուրների տեղեկությունների համաձայն, Facebook-ի ներկայացուցիչները արդեն մի շարք ընկերությունների են դիմել դրանք գնելու առաջարկությամբ: Դրանցից մի քանիսի հետ կոնսուլտացիաները ներկայում շարունակվում են, դրանց անվանումներն առայժմ չեն հրապարակվում: Ենթադրվում Է, որ գործարքի մասին կարող են հայտարարել մինչեւ ընթացիկ տարվա վերջը:
Ինչպես նշում Է ինտերնետ-պորտալը, նման քայլի հիմնական պատճառը հաքերների վերջերս կատարած գրոհն Էր, որոնց հաջողվել Է կոտրել Facebook-ի շուրջ 30 մլն օգտահաշիվ: Նշված ընկերության ձեռքբերմամբ Facebook-ում հույս ունեն ոչ միայն ամրապնդել սոցցանցի անվտանգությունը, այլեւ հասարակայնությանը ցույց տալ ակտիվ հակազդեցությունը կիբեռհանցագործների նկատմամբ:
Facebook-ն ավելի վաղ արդեն ձեռք Է բերել մի շարք ֆիրմաներ, որոնք աշխատում են տեղեկատվական անվտանգության ոլորտում: Մասնավորապես, 2014 թվականին այն գնել Է PrivateCore ընկերությունը, որը ծրագրային միջոցներ Է մշակում սերվերների պաշտպանության համար: Գործարքի գումարն այն ժամանակ չԷր հրապարակվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: