
Պատմաբան Վահե Անթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կամո Արեյանը՝ քաղաքապետի առաջին խորհրդական: ՔՊ մեր իրականությունը դարձնում է մանկական Տունտունիկ խաղ:
Կեցցե՛ աշխարհի ամենաթավշյա խաբկանքը…
Առաջարկում եմ, կադրային նոր փոփոխություններ. Արմեն Սարգսյանի փոխարեն ԼՏՊ նշանակել երկրի նախագահ. մեծ մարդ է, թող ուրախ ծերություն անցկացնի:
Իսկ ՍՍ-ն և ՌՔ-ն համապատասխանաբար զբաղեցնեն վարչապետի տեղակալների պաշտոնները: Եվ այդպիսով կկառուցենք մեր երազանքների թավշյա երկիրը:
Մի խոսքով՝ սպասենք նոր հրաշքների Սուրբ Նիկողայոս Հրաշագործից…»: