Մենուա Հարությունյան. «Մի՛ խաբեք ժողովրդիս, պարզապես մի՛ խաբեք․․․»
Advertisement 1000 x 90

Մենուա Հարությունյան. «Մի՛ խաբեք ժողովրդիս, պարզապես մի՛ խաբեք․․․»

Մենուա Հարությունյան. «Արմավիրի 28 699 ընտրողներից ընտրությանը մասնակցել են՝ 9 937-ը, Էջմիածնի 45 278 ընտրողներից ընտրությանը մասնակցել են՝ 15 827-ը, որից միայն 8 000-ն իր ձայնը տվել է Նիկոլի թեկնածուին, Հրազդանի ընտրողների ևս մոտ 30 տոկոսն է մասնակցել ընտրություններին և այս պատկերը բնական հարց է առաջացնում՝ բա եթե ողջ ժողովուրդը հիացած է Նիկոլի հեղափոխությամբ, բա եթե ողջ ժողովուրդը Նիկոլին է աջակցում, ապա ինչո՞ւ չեն շտապում ընտրության, ինչո՞ւ չեն գնում իրենց քվեով Նիկոլին սատարելու․․․

Պատասխանը շատ պարզ է՝ իրականում մեր ժողովրդի մեծամասնությունը չի սատարում Նիկոլին, ուղղակի Նիկոլին հաջողվել է կոնսոլիդացնել իրեն սատարող՝ մեր ժողովրդի 20-30 տոկոսին և այդ 20-30 տոկոսի կամքը զոռբայությամբ պարտադրել մեր ժողովրդի մեծամասնությանը։

Ի դեպ՝ Կապանում ընտրություններին մասնակցողների թիվը ավելի մեծ էր, քան՝ մյուս քաղաքներում, այդ պատճառով էլ Նիկոլի թեկնածուն պարտվեց, իսկ դա նշանակում է, որ եթե մյուս քաղաքներում ևս ավելի շատ մարդ գնար քվեարկելու ապա չի բացառվում, որ մյուս քաղաքներում ևս Նիկոլի թեկնածուները կպարտվեին։

Կարճ ասած Նիկոլը կոնսոլիդացնում է իրեն հավատացող փոքրամասնությանը , զոռբայությամբ նվաճում իշխանությունը և փորձում ստեղծել տպավորություն , որ ողջ հայ ժողովուրդը Նիկոլի հետ են, մինչդեռ ավելի քան 44 հազար բնակիչ ունեցող էջմիածնում Նիկոլի թեկնածուին ձայն են տվել 8000-ը, 28 հազար բնակիչ ունեցող Արմավիրում՝ 6600-ը և այսպես շարունակ․․․

Մի՛ խաբեք ժողովրդիս, պարզապես մի՛ խաբեք․․․»:



Նման նյութեր