Նարե Գևորգյանն ու նրա պրոդյուսեր Արման Պետրոսյանը առաջին անգամ հաստատում են իրենց սիրավեպը. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Նարե Գևորգյանն ու նրա պրոդյուսեր Արման Պետրոսյանը առաջին անգամ հաստատում են իրենց սիրավեպը. life.panorama.am

Երգչուհի Նարե Գևորգյանի և նրա պրոդյուսեր Արման Պետրոսյանի համագործակցության գրեթե սկզբից անընդհատ լուրերր էին շրջանառվում, թե նրանց միջև ոչ միայն աշխատանքային, այլև սիրային կապ է հաստատվել: Սակայն նրանցից ոչ մեկը լուրը չէր հաստատում՝ այդպես էլ կարծիքները թողնելով ոչ պաշտոնական հարթության մեջ:

Եվ ահա, երգչուհի Նարե Գևորգյանը, թերևս իր համար ճիշտ ժամանակին սիրո խոստովանություն է արել Արման Պետրոսյանին ու այդպիսով նաև վերջ տվել տարատեսակ բամբասանքներին՝ հաստատելով իրենց՝ միասին լինելու լուրը: Երգչուհին իր Instagram-ում իր ու սիրելիի լուսանկարներից բաղկացած հոլովակ է տեղադրել՝ իր «Երբ կողքիս ես» երգի ներքո: Իսկ նրանց հետևորդները շտապել են շնորհավորել ու ջերմ բարեմաղթանքներ հղել նրանց:

Life.panorama.am-ը, թեմայի շուրջ խոսելու նպատակով, կապ հաստատեց Արմեն Պետրոսյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց խոսել՝ միայն նշելով.

«Նարեի հրապարակումը արդեն իսկ խոսում է ամեն ինչի մասին: Այո, հաստատում եմ լուրը, բայց ավելին խոսել չեմ ուզում. Մենք կարծում ենք, որ երջանիկ պետք է լինել լուռ»:

Մեզ հետ զրույցում պրոդյուսերը նշեց նաև, որ այս պահին զբաղված են Նարե Գևորգյանի նոր տեսահոլովակի աշխատանքներով, որի պրիմիերան կկայանա շուտով:

Life.panorama.am-ը շնորհավորում է Նարեին ու Արմանին՝ մաղթելով մեծ ու անսպառ երջանկություն:

life.panorama.am