Կարծում եմ՝ մեր նախագիծը սկիզբ կդնի կանանց որակյալ հումորին. Սոնա Մաթևոսյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Կարծում եմ՝ մեր նախագիծը սկիզբ կդնի կանանց որակյալ հումորին. Սոնա Մաթևոսյան. life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Սոնա Մաթևոսյանը, ում հեռուստադիտողն այժմ տեսնում է «Women’s Club»-ի կազմում: Նրա հետ խոսել ենք նոր թիմի, հումորով կանանց ու ապագա անելիքների մասին:

– Սոնա, նախ կխնդրեմ պատմեք, թե ինչպես ստացվեց, որ դարձաք «Women’s Club»-իմի մասնիկը, առաջարկն ումից եք ստացել և ինչը հետաքրքրեց, որ տվեցիք ձերհամաձայնությունը:

– Առաջարկը ստացել եմ պրոյեկտի պրոդյուսեր Վլադ Սահակյանից, երբ «Outdance»-ի դերասանական կազմը հրավիրված էր «Կասկածելի երեկո» հաղորդմանը մասնակցելու: Հաղորդման նկարահանման ավարտից հետո Վլադը մոտեցավ ինձ և ասաց՝ մենք դեռ կաշխատենք միասին, բայց թե ինչի շուրջ կաշխատենք, ես իմացա ավելի ուշ ու անմիջապես տվեցի համաձայնությունս: Քանի որ ծանոթ էի «Վիտամին փրոդաքշենի» բոլոր պրոյեկտներին, նրանց նկատմամբ վստահությունը եղել է առաջիկն իսկ վայրկյաններից:

– Հումորային ժանրում ձեզ տեսնելը պետք է, որ նորություն չլիներ, քանի որ դուքբազմաժանր դերասանուհի եք, բայց խոստովանում եմ՝ այս ֆորմատում ձեզ տեսնելըիսկապես անսպասելի էր: Ֆորմատի առումով անհարմարություններ զգացե՞լ եք, թեհեշտ եք ինտեգրվել:

– Նախկինում ես նկարահանվել եմ հումորային սերիալում, հիմա էլ նկարահանվում եմ սիթքոմում, թատրոնում էլ բազմիցս հանդես եմ եկել հումորային կերպարներով, բայց այս ֆորմատը, իհարկե, ամբողջովին նորություն էր ինձ համար: Ինչպես և յուրաքանչյուր նախագիծ, ներկայացում, այնպես էլ «Women’s Club»-ը սկզբնական շրջանում շատ խորթ էր ինձ համար, փորձում էի գտնել ինձ այդ ֆորմատում, մինչ օրս էլ փնտրտուքների մեջ եմ, ուղղակի ի տարբերություն սկզբնական օրերի, արդեն վստահ կարող եմ ասել, որ ուզում եմ լինել այս նախագծում և այն ինձ հաճույք է պատճառում:

– Սոնա, կխնդրեմ խոսեք նաև թիմից: Կարծես թե, սա ձեզ համար նորաշխատանքային խումբ է, ինչպե՞ս է կայանում համատեղ աշխատանքը:

– Գրեթե բոլորի հետ ծանոթությունս նոր է, նախկինում ճանաչել եմ միայն Անահիտ Կիրակոսյանին ու Զառային: Լուիզա Ներսիսյանի հետ էլ վերջերս նկարահանվեցինք մի կարճամետրաժ ֆիլմում: Իսկ մյուս մասնակիցների հետ նախկինում նույնիսկ շփման առիթ չի եղել: Ուրախ եմ, որ աշխատում եմ այս թիմում, առանց բացառության՝ բոլորը պրոֆեսիոնալ մարդիկ են, իսկ նման մարդկանց հետ աշխատելուց լավ բան չկա: Մենք աշխատում ենք սիրո ու հանդուրժողականության մթնոլորտում, մարդիկ, ովքեր այս ֆորմատում աշխատելու տարիների փորձ ունեն, օգնում են նրանց, ում համար սա նորություն է: Պրոցեսը կայանում է շատ ջերմ ու կարևրը՝ հումորային մթնոլորտում:

– Կա կարծիք, թե կանայք դժվարությամբ են աշխատում կանանց հետ, հաճախ նմանմթնոլորտում նախանձ կա, անհաշտություն: Հետաքրքիր է՝ ի՞նչ է կատարվում ու ի՞նչհարաբերություններ են ձևավորված ձեր բեմական թիմում:

– Իհարկե, կան բազմաթիվ կարծիքներ, որոնք փորձում ենք կոտրել: Դրանցից մեկն այնն է, որ կանայք իրար հետ դժվար են աշխատում և լեզու չեն գտնում: Սա կանանց հետ աշխատելու առաջին փորձս չէ: Ես նախանձ մարդ չեմ, կարողանում եմ ուրախանալ դիմացինիս հաջողություններով: Բարեբախտաբար՝ «Women’s Club»-ում բոլորը կայացած և արդեն իսկ ինչ-որ հաջողությունների հասած կանայք են, ովքեր չունեն ինքնահաստատվելու կարիք: Այդ իսկ պատճառով՝ աշխատում ենք բացառապես առողջ մթնոլորտում, ամեն հարցում փորձում ենք օգնել միմյանց, մի խոսքով՝ թիմային աշխատանք է կայանում:

Ամբողջությամբ՝ life.panorama.am



Նման նյութեր