Լոնդոնի «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Էմիրեյթսում» մրցեց «Լեսթերի» հետ ու հաղթեց 3:1 հաշվով:
Խաղի հաշվը բացեցին հյուրերի ֆուտբոլիստները: 31-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Բելյերինը:
Տանտերերը կամային որակների շնորհիվ կարողացան հաղթանակ կորզել` մրցակցի դարպասն ուղարկելով երեք գնդակ:
Նախ հաշիվը հավասարեցրեց Մեսութ Օզիլը: Երկրորդ կեսում փոխարինման մտավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ու իր հաշվին դուբլ գրանցեց: Հատկապես գեղեցիկ ստցավեց հարձակվողի երկրորդ գոլը, որը խփվեց փայլուն հակագրոհից հետո:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրի Մխիթարյանը մեկնարկային կազմում էր: Մեր ընտրանու խաղացողը լավ հանդիպում անցկացրեց ու փոխարինվեց 61-րդ րոպեին:
Այս տուրից հետո Էմերիի թիմը 21 միավորով 4-րդն է: «Լեսթերը» 12 միավորով 11-րդ տեղում է:
Տեսանյութը՝ այստեղ