«Միլանի» երկրպագուները դիմել են ակումբի ֆուտբոլիստներին «Ինտերի» նկատմամբ 0:1 հաշվով կրած պարտությունից հետո.
«Դերբիում խաղալ է պետք: Դու կռվում ես, պայքարում, արյուն ես թափում ու, հնարավոր է, պարտվում ես: Երեկ նման ոչինչ տեղի չունեցավ: Ամոթ: Հարգեք երկրպագուներին, ովքեր խաղերից առաջ գիշերները չեն քնում, ովքեր փորձում են առաջ տանել ձեզ, ովքեր երեկ ամբողջ 90 րոպե երգում էին, իսկ այսօր` լռում»,- գրել է թիմի երկրպագուների խմբավորման Instagram-ի էջում Լուկի Լուչին, ով նրանց ղեկավարն է:
Հիշեցնենք, որ միլանյան դերբիում երեկ հաղթանակ էր տարել «Ինտերը»` Իկարդիի խփած գոլի շնորհիվ: