Արմինե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««․․․խորհրդարանում նոր Ընտրական օրենսգիրքն ընդունելու համար պակասեց յոթ ձայն, որից չորսը «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներն էին»: Օկ, հիմա իմ լոգիկան իրեն սնելա ուզում․ կարծեմ Գագիկ Ծառուկյանը հավատարմության «երդում» է տվել ու չգիտեմ՝ ինչ բարաթ ստորագրել վարչապետի հետ, ու կարեւոր չի, թե քանի հոգի կպակասեին, կավելանային՝ իրենք պետք է ապահովեին իրենց 100 տոկոս ներկայությունը, այնպես չէ՞․․․ (անկախ ՀՀԿ վարքագծից): Հիմա Գագիկ Ծառուկյանը վարչապետին «գցե՞ց» հերթական անգամ, թե՞ վարչապետն ու Ծառուկյանը պայմանավորված էին:
Հ.Գ. Իսկ Փաշինյանին դժվար եմ պատկերացնում թե՛ միամիտ, թե՛ առավել եւս «կոռումպացված՝ պայմանավորված»․ բա էս ի՞նչ ֆոկուս էր»: