Սեյրան Օհանյան. «Ոչ թե իրավապահ մարմինները ինձ պետք ասեն, այլ ես ինքս այդ պատասխանատվությունը կրում եմ». «Ժողովուրդ»
Advertisement 1000 x 90

Սեյրան Օհանյան. «Ոչ թե իրավապահ մարմինները ինձ պետք ասեն, այլ ես ինքս այդ պատասխանատվությունը կրում եմ». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ մարտի 1-ին իր կողմից հնչած հայտարարության եւ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսման մասին։

– Մարտի 1-ին դուք կոնկրետ հայտարարություն եք արել։ Օրինակ՝ ՀՔԾ պետը նույն գաղտնալսման ժամանակ ասել էր. «Բա Սեյրանին էլ ենք բերելու, որովհետեւ Սեյրանը մի հատ ուրիշ այլանդակություն ա արել, Սեյրանի մեղքը գիտե՞ս ինչքան հիմնավոր ա, ինքն էդ օրը գիշերը որ հելնում, ասում ա՝ մենք՝ զորքը, եթե դուք քաղաքացիներով հավաքվեք, էնտեղ բան անեք, զորքն ադեկվատ պատասխան կտա, շատ կոշտ… այսինքն՝ ինքը սպառնում ա ժողովրդին, ընգեր…»։ Ի՞նչ կասեք այս մասին։

– Ուրեմն Զինված ուժերը այդ գործընթացում ներգրավված են եղել արտակարգ դրության որոշում ընդունելուց հետո եւ գործել են բոլոր իրավական նորմերին համաձայն, զինված ուժերը պահպանել են մեր երկրի կարեւոր օբյեկտները, հույժ կարեւոր օբյեկտները, որոնք նաեւ անվտանգության մաս են կազմում, եւ եթե ուշադիր ընթերցեք այդ հայտարարությունը, բոլոր այդ խնդիրները վերաբերում են զինված ուժերին, եւ այնտեղ որեւէ վատ բան չկա։ Դեռ ավելին, քանի որ այդ գործընթացներում ներգրավված են մեր հասարակության զգալի մասը, մեր մարտական ընկերները, ես պարզապես խնդրել եմ, որ բոլորը պահպանեն հանդուրժողականություն, փոխադարձ հարգանք, չխախտեն արտակարգ դրության մասին օրենքները։ Եթե խախտումներ լինեն, ապա օրենքին համաձայն միջոցառումներ կկիրառվեն, որտեղ է այդտեղ խիստ խոսքը, չգիտեմ որտեղ է այդտեղ կշտամբանքը ժողովրդին, նման բան չկա։ Եկեք այսքանով սահմանափակենք։

– Ձեր պատասխանատվությունը զգո՞ւմ եք մարտի 1-ի իրադարձությունների համար։

– Եթե կա այդ գործընթացում որեւէ տեղ խնդիր, որտեղ ես պետք է ներգրավված լինեմ կամ պատասխանատվություն կրեմ, ես պատասխանատու եմ։ Ես այս Հայաստանի համար, Արցախի համար պայքարել եմ, զինվորական եմ եղել, գլխավոր շտաբի պետ եմ եղել, գեներալ-գնդապետի կոչում ունեմ… Ոչ թե իրավապահ մարմինները ինձ պետք ասեն, այլ ես ինքս այդ պատասխանատվությունը կրում եմ լինել երկրում եւ անհրաժեշտության դեպքում, եթե պետք լինի, կրել այդ պատասխանատվությունը եւ այլն եւ այլն:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում



Նման նյութեր