
ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը խնդիր չի տեսնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ աշխատելու հարցում: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Գրիգորյանն՝ անդրադառնալով նախկին իշխանության թեկնածու հետ աշխատելու մասին դիտարկմանը:
«Կաշխատենք՝ ինչպես, որ հարկ եղավ: Սա անձնական նախապատվությունների հարց չէ: Ամեն մեկն ունի իր պաշտոնական պարտականությունները և այդ պարտականությունների շրջանակներում պարտավոր է աշխատել, համագործակցել ցանկացած մեկի հետ»,-ասաց թեկնածուն:
Գրիգորյանը նշեց, որ ՍԴ դատավորի ընտրությունը քաղաքական գործընթաց է: