ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն մյուս երկրներում չեն սիրում, քանի որ ինքը «նրանց հարկադրում է վճարել»: Այս մասին ԱՄՆ ղեկավարը գրել է իր Twitter-ում:
«Կեղծախոս զանգվածային լրատվամիջոցները պատմում են, թե աշխարհի երկրներում, ներառյալ Եվրամիությունում, աջակցության իմ վերջին վարկանիշները ցածր են եղել: Իհարկե դրանք ցածր են, որովհետև 50 տարվա ընթացքում առաջին անգամ ես նրանց հարկադրում եմ բարձր գին վճարել Ամերիկայի հետ բիզնես վարելու համար: Ինչու՞ ես պետք է դուր գամ նրանց», – նշել է պետության ղեկավարը՝ հավելելով, որ այնուամենայնիվ, «նրանք իրեն դուր են գալիս»:
ԱՄՆ-ը հունիսի 1-ից ներդրել է պողպատի (25 տոկոս) և ալյումինի (10 տոկոս) առևտրական մաքսատուրքեր: Այժմ 25 տոկոս մաքսերով է հարկվում պողպատի արտադրանքը բոլոր երկրներից, բացի Ավստրալիայից, Արգենտինայից, Բրազիլիայից և Հարավային Կորեայից: 10 տոկոս մաքստուրքեր են գործում ԱՄՆ ալյումինի ներմուծման համար բոլոր երկրներից, բացի Ավստրալիայից և Արգենտինայից:
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ