Աղջիկը, ում հաղորդավարուհի Օլգա Սկաբեևան «Россия 1» ալիքի «60 минут» հաղորդման ժամանակ ներկայացրեց իբրև Ալինա Կերովա, պատմել է Կերչի քոլեջում տեղի ունեցածի մասին: Սակայն, զոհվածների ցուցակում կարելի է կարդալ Ալինա Սերգեևնա Կերովա անունը, ծնված 2002թ.:
Զոհվածի համակուրսեցին՝ Վիկտորիա Ժուկովան «Дождь»-ին պատմել է, որ տեսագրության ժամանակ հնչում է ուրիշ մարդու ձայն. «Ալինայի ձայնը չէ, սրիկաներ են: Ալինան զոհվել է: Մեր քոլեջում այդ անունով ուրիշը չկա, այն էլ 2-րդ կուրսեցի: Ես Ալինայի ձայնը անմիջապես կճանաչեի»:
«Дождь»-ին հաջողվել է կապ հաստատել հաղորդավարուհի Օլգա Սկաբեևայի հետ, որ հնարավոր լինի ճշտել, թե ինչպես է եթերում հնչում զոհվածի ձայնը: «Եկեք ձեզ փոխանցեմ հեռախոսահամար, կապվեք հետը և խոսեք: Կարող եք նաև կապվել ուղիղ միացումը տրամադրողների հետ: Եթե դեմ չեք…»,- պատասխանել է Սկաբեևան: Նա նաև խորհուրդ տվեց կապ հաստատել հեռուստաալիքի մամլո ծառայության հետ:
Մամլո ծառայությունում հայտնեցին, որ կփորձեն պարզել հարցը:
tvrain.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը