Կոչ ենք անում վարչապետի պաշտոնում չընտրել Նիկոլ Փաշինյանին. Լենա Նազարյան
| Դիտվել է`
Այսօր ԱԺ հերթական նիստում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հայտարարեց, որ իրենք վաղը կայանալիք վարչապետի ընտրություններում վարչապետի պաշտոնի համար առաջադրել են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։
«Բազմիցս ասել ենք, որ այս առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում, և մենք առաջադրել ենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը Սահմանադրությամբ սահմանված որոշակի ընթացակարգերի լիարժեք ապահովման համար։ Մենք կոչ ենք անելու Ազգաին ժողովին չընտրել վարչապետին այս անգամ, որպեսզի գնանք արտահերթ ընտրությունների Ազգային ժողովը լուծարելու ճանապարհով», -նիստում հայտարարեց Լենա Նազարյանը։ Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նկատեց, որ դեկտեմբերյան արտահերթ ընտրություններն անխուսափելի են, հետևաբար Սահմանադրությամբ սահմանված բոլոր ընթացակարգերը կապահովվեն։
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ