Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ավստրալական Ֆրեյզեր կղզում հանրության առջեւ հայտնվել Է կիսաթափանցիկ զգեստով: Նրա լուսանկարները հրապարակել Է Daily Mail բրիտանական հրատարակությունը:
Նախկին դերասանուհի Մարքլը հագել Էր բաց գույնի քաթանե մաքսի-շրջազգեստ՝ բարակ ուսակապերով եւ բարձր կտրվածքով, որը մերկացրել Էր նրա ձախ ազդրը: Ամառային զգեստի հեղինակը Reformation լոսանջելեսյան բրենդն Է: Դրա կայքում զգեստը վաճառվում Է 218 դոլար գնով: Դքսուհին նաեւ իր զգեստը համալրել Էր Sarah Flint-ի կաշվե բոկոտիկներով եւ Karen Walker-ի արեւային ակնոցով: Թագավորական ընտանիքի երկրպագուները թափանցիկ շրջազգեստը համարել են «ամենահամարձակ զգեստը», որը Մեգան Մարքլը հագել Է արքայազն Հարիի հետ հարսանիքից հետո: