«Հուսով եմ, հիմա երկրում իրոք իրավիճակ է փոխվել, և կփոխվեն նաև իրենց դարը վաղուց արդեն ապրած այս նստարանները». Ռուբեն Շուխյան
Advertisement 1000 x 90

«Հուսով եմ, հիմա երկրում իրոք իրավիճակ է փոխվել, և կփոխվեն նաև իրենց դարը վաղուց արդեն ապրած այս նստարանները». Ռուբեն Շուխյան

Ռուբեն Շուխյանի հրապարակումը.

«Թերևս ժամանակն է արդեն մտածել Թատերական հրապարակի այս փոքրաթիվ նստարանների փոխարինման մասին: Հուսով եմ, Երևանի ավագանին ու Կենտրոնի նորանշանակ թաղապետը անպայման ուշադրություն կդարձնեն այս կարևոր խնդրի վրա. երբ զբոսաշրջիկներն այցելում են Թատերական հրապարակ Օպերայի շենքը տեսնելու՝ նրանց հայացքին հառնում է ահա այս մեղմ ասաց ոչ էսթետիկ, եթե չասենք՝ աղետալի պատկերը:

Այս նստարանները տեղադրված էին եղել այստեղ, եթե չեմ սխալվում, դեռևս 10-12 տարի առաջ, և մինչև հիմա նրանք երբևիցե չեն փոխարինվել, եղածներից շատերն էլ անհետացել են և մնացել են միայն մի քանիսը: Կար այնպիսի մի վարկած, որ դրանք չեն փոխարինվում միտումնավոր, որպեսզի Թատերական հրապարակի այցելուները գնան մոտակայքի բազմաթիվ սրճարանները, այլ ոչ թե նստեն այս «անվճար» նստարաններին: Հուսով եմ, հիմա երկրում իրոք իրավիճակ է փոխվել, և կփոխվեն նաև իրենց դարը վաղուց արդեն ապրած այս նստարանները, և հրապարակի ողջ երկայնքով վերջապես կտեղադրվեն նորերը»:



Նման նյութեր