Բաբկեն Թունյանի հրապարակումը.
«Ես համոզված եմ, որ էս աղջիկը ընդհանրապես չգիտի, որ սեպտեմբերին զրոյական տնտեսական աճ է գրանցվել։ Ինքը նաև չգիտի՝ որ ունենք ներդրումների նվազում։ Ինքը չգիտի, որ ունենք արտահանման նվազում։
Ինքը նաև չգիտի, որ ներդրումների բացակայության պայմաններում էկող տարի շատ ավելի դժվար կարող է լինել։ Չգիտի, որ արտահանման կրճատումը կարող է նպաստել դրամի արժեզրկմանը, որովհետև երկիր ավելի քիչ արտարժույթ է մտնում։
Ինքը չգիտի, որ դա կարող է բերել գնաճի։
Ինքը չգիտի, որ ներդրումային ծրագրերը վիժեցնելու արդյունքում բյուջեն հարկեր դժվարությամբ է հավաքելու ու չի կարողանալու գոնե գնաճի չափ բարձրացնի առանց էն էլ խղճուկ թոշակները։
Ինքը չգիտի, թե ինչ է նշանակում միջազգային բորսայում ցուցակված ընկերություն ու էդ ընկերության դուրս գալը Հայաստանից։ Ինքը չգիտի՝ ինչ է նշանակում ներդրումային վստահության կորուստ։
Ինքը ու իր ընկերները էս ամեն ինչի մասին չգիտեն։ Իրենք մենակ մի քանի ստանդարտ ֆրազ գիտեն ու հա կրկնում են։
Իրենք համոզված են, որ Հայաստանից կարելի է մեղր ու ջուր արտահանելով՝ երկիր պահել։
Իրենք չգիտեն, որ էսօր իրենց ծափ տվող մի քանի հոգին վաղը էդ պլակատները չասեմ ինչ են անելու։
Բայց էն մի քանի բզբզացողները, որոնք չեն երևում, շատ լավ գիտեն էս ամենը։ Ու գիտեն, որ իրենց էս վարքագծով ավելի են դժվարացնում ամեն ինչ, ու նենց են անում, որ ընդհանրապես օտարերկրյա ներդրումներից ձեռք քաշենք ու ապրենք կանաչ Հայաստանում՝ Ամազոնի բնիկների պես։ Ձմեռներն էլ ցախ ու աթար վառենք։
Բայց կառավարությունն էլ ոնց որ էս ամեն ինչի մասին գիտի ու հուսով եմ՝ հնարավորինս արագ էս վտանգավոր սաբոտաժի դեմը կառնի։
Կներեք, եթե մի քիչ զգացմունքային ստացվեց, բայց իրոք ռիսկը արդեն անթույլատրելի մեծացել է»։