
Թուրքիայի հարավ-արևմտյան Մուղլա նահանգի Դալաման շրջանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականը՝ հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների ծառայությանը:
Ըստ առկա տվյալների՝ երկրաշարժը տեղի է ունեցել վաղ առավոտյան, դրա էպիկենտրոնը գտնվել է Դալամանի շրջկենտրոնից 27 կմ հեռավորության վրա, երկրաշարժի օջախը՝ 7 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն փոխանցվում:
Մոտ երկու շաբաթ առաջ Մուղլայում գրանցվել էր ևս մի՝ 3.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Վայրկյանների տարբերությամբ ցնցումները զգացվել էին նաև Իզմիր նահանգում՝ նահանգի նույնանուն կենտրոն Իզմիր քաղաքից 189 կմ հարավ-արևելք: