«Սիրելի՛ հավատացյալներ,
Սույն թվականի հոկտեմբերի 28-ին, Գյուտ Խաչի տոնի օրը, որը հայտարարվել է նաև Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ուխտի օր՝ ի պատիվ այնտեղ պահվող մասնատուփ-պահարանի, որի կենտրոնական հատվածում զետեղված է Տիրոջ Խաչափայտի մասունքը, իսկ խաչի թևերում չորս սրբերի՝ Սուրբ Բարսեղ Մեծի, Սուրբ Մակարիոսի և անհայտ երկու սրբերի մասունքներ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, մասնատուփ-պահարանը 10:30-ին դուրս կբերվի հավատացյալ ժողովրդի երկրպագության համար և Սուրբ Պատարագից հետո կմնա ի երկրպագություն բոլոր հավատացյալների մինչև 19:00:
Ուխտի օրն այս տարի նշվելու է առաջին անգամ և բոլորին սիրով հրավիրում ենք մասնակցելու Սուրբ Պատարագին և ստանալու սուրբ մասունքների օրհնությունները»,- ֆեյսբուքյան էջում գրել է Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանը: