Universal Pictures կինոընկերությունը բանակցություններ Է սկսել The Beatles խմբի ղեկավար Ջոն Լենոնի և նրա տիկնոջ՝ ճապոնացի նկարչուհի և երգչուհի Յոկո Օնոյի հարաբերությունների պատմության Էկրանավորման իրավունքներն ստանալու համար: Այդ մասին հոկտեմբերի 23-ին հայտնել Է Deadline Hollywood պորտալը: Նրա տվյալներով՝ որպես կինոնկարի պրոդյուսերներից մեկը հանդես կգա Յոկո Օնոն ինքը:
Ֆիլմի, որն առայժմ անվանում չունի, ռեժիսորը կդառնա կանադացի Ժան-Մարկ Վալլեն, որը նկարահանել Է «Գնորդների դալասյան ակումբը» ֆիլմը (2013 թ.) և «Մեծ փոքր սուտը» (2017 թ.) և «Սուր առարկաներ» (2018 թ.) սերիալները: Կինոնկարի սցենարը գրել Է Էնթոնի ՄակՔարթենը, որն արդեն աշխատել Է կենսագրական ֆիլմերի վրա: ՄակՔարթենը եղել Է «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» (2014 թ.) և «Բոհեմյան ռապսոդիա» (2018 թ.) ֆիլմերի սցենարիստը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: