Երգչուհի Լիանան նախկին ամուսնու հետ բաժանությունից հետո, իր խոսքով, գտել է իր իրական կեսին: Արդեն գրեթե ութ ամիս է՝ երգչուհին սիրված է ու սիրում է, զգում է երջանկության բերկրանքը ու վայելում կյանքը: Լիանան դեռեւս չի բացահայտում սիրելիին, բայց հատուկ Life.panoram.am-ի համար որոշ գաղտնիքներ է բացել:
«Նա ինձ բուժող բժիշկն է, մասնագիտությամբ ուրոլոգ է: Մենք ծանոթացել ենք հենց իմ հիվանդության պատրվակով, ինչպես շատերը գիտեն` ես երկար ժամանակ երիկամների խնդիր ունեի, եւ ամիսներ առաջ գնացի նրա մոտ ու ոչ միայն բուժվեցի, այլեւ գտա սերս»,- ժպիտով պատմեց Լիանան ու շարունակեց.
«Մեր ազգում բժիշկները շատ են, ու ես էլ հատուկ սեր ու վերաբերմունք ունեմ բժիշկներ նկատմամբ: Նրա նկատմամբ էլ առաջինը մեծ հարգանք եմ ունեցել, հետո նոր սիրել»:
Ամբողջությամբ՝ life.panorama.am