Երգչուհի Աննա Դովլաթյանը Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է իր հերոսուհու, ստեղծագործական թիմի հետ աշխատանքի մասին և նկատել, որ ֆիլմում մարմնավորում է առանցքային կերպարներից մեկը։
Աննան նշել է, որ ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացել է ռեժիսոր Արմեն Միրզոյանի և ֆիլմի դերակատար, պրոդյուսեր Սարգիս Գրիգորյանի կողմից: Դերասանուհին նկատեց, որ սա իր առաջին փորձն ու լուրջ դերակատարումն է գեղարվեստական ֆիլմում: Այդ տեսանկյունից, նրա խոսքով, աշխատանքը փոքր-ինչ պարտավորեցնող ու պատասխանատու է:
«Չնայած սա իմ առաջին փորձն է, ամեն ինչ հեշտ ստացվեց, քանի որ գործընկերներս շատ լավն են: Պրոֆեսիոնալ թիմ է հավաքված, բոլորն օգնում են ինձ: Նկարահանման հրապարակում էլ մթնոլորտը շատ դրական ու ընկերական է, ինչն օգնում է բոլորիս, ավելորդ լարվածություն չկա: Զուգահեռ նաև պատասխանատվություն ես զգում, որպեսզի լավ ներկայանաս»,-ասաց նա:
Ամբողջությամբ՝ life.tert.am