Բիլ և Հիլարի Քլինթոնների, Օբամայի փոստարկղերում ռումբեր են հայտնաբերվել
Advertisement 1000 x 90

Բիլ և Հիլարի Քլինթոնների, Օբամայի փոստարկղերում ռումբեր են հայտնաբերվել

Միացյալ Նահանգների նախկին նախագահներ  Բարաք Օբամայի և Բիլ Քլինթոնի, ինչպես նաև ԱՄՆ  նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գրասենյակների փոստարկղերում ռումբեր են հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է nytimes.com-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հայտնաբերված սարքերը նման են եղել հոկտեմբերի 22-ին ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի տան փոստարկղում հայտնաբերված պայթուցիկին: Հաղորդվում է, որ ռումբերը վնասազերծվել են մասնագետների օգնությամբ: Արարքի հեղինակները դեռևս հայտնի չեն:

Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը հաղորդել է, որ մարդկանց  տարհանում են Նյու Յորքի Time Warner Center- ից, որտեղ վերլուծվում է փոստային նամակագրությունը:

Դեպքի վայրում են  արագ արձագանքման թիմն ու ոստիկանները:

CNN-ի փոխանցմամբ, Նյու Յորքի ոստիկաններն ուսումնասիրում են կասկածելի փաթեթը, որը նման է  ԱՄՆ-ի գաղտնի ծառայության կողմից հայտնաբերված և  Սպիտակ տուն, ինչպես նաև նախկին նախագահ  Բարաք Օբամային եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին հասցեագրված փաթեթներին:

Կասկածելի փաթեթը անվտանգության նկատառումներով դուրս է հանվել շենքից: