Եկա․․․
Միտինգի էի․
-Խորհրդարանում․
– Էն չէր, բայց՝ դե․
-Նիկոլը շատ լավ գիտեր, որ՝
-Լֆոն․մնացածն էլ, ջերմեռանդորեն դեմ են քվեարկելու․․․
-Բայց գիշերը անհանգիստ էր եղել․ քրքրել էր թղթերը․
-Նայել Մասիսին․
-Ու եկել էր մոնո-թատրոնի․
-Որի միակ ունկնդիրը Սամվել Լիմիդրովիչն էր․
-Դեմքի Չերչիլ արտահայտությամբ՝
-Հետևում էր՝ Նիկոլի մատի թափահարումներին․
-Հաթաթաներին․․․
Մի պահ ոնց որ ուզեց ելնի տեղից․
-Հու-հու-հու՝ գըմփ անի․
-Բայց հենց էդ թարս մոմենտին․
-Նիկոլը թե․
-Մի պատգամավոր կա, որ կաշառքի համար շուտով՝
-Կձերբակալվի․
-Ալեքսանյանի վիզը երկարեց, հասցրել էր Կոստանյան Գևորին, թե
-Կոստանյան ջան, հո ես չե՞մ․
-Սամվել ջան, ես դատախազ չեմ, բայց ոնց որ դու չես․
-Ասել էր Կոստայանը՝
-Ըստ ականատեսների․․․
Հ․Գ․
-Էդ ողջ ընթացքում, ես՝ լրագրողական յարուսում․
-Հեռվից՝ կարոտով ու սիրով նայում էի․
-Ներքևում նստած Այրարատիս․
-Որը ոչ մի կերպ չէր լսում Նիկոլի ելույթը․
-Հեռախոսով ֆեյսբուք էր անում․
-Երևի ուզում էր տեսներ՝ ինչ եմ գրել իր մասին՝
-Ոչ մի բան․
-Ինքը կենդանի դեմս նստած՝ զմայլվում էի,
-Էլ ինչ գրեի․․․
Հ․Գ․
Միտինգից հոգնած՝ իջա յարուսից․ հայթայթեցի մեր աներձագին․
-Բայց մեր մեջ ասած՝ վատ տղա չի դերասան Հրաչը /էս ՔՊ-ն, փաստորեն պայթում է դերասանների առատությունից/․
-Ջան ասինք՝ ջան լսիքն․ վերջում պարզվեց՝
-Կեղտոտ, չար, թունավոր, «հագահեղափոխական» սև հարցեր եմ տվել․
Հ․Գ․
-Էլ բեթար հարցեր էլ տվեցի․
-ԿԳՆ նախարարին…
-Գիշերը կզղջամ դրա համար, կապաշխարհեմ․
-Ախր, էն մշակույթի նախարար Մակունցը՝
-Քաղաքավար, սիրալիր, քնքույշ․․․ համբերատա՜ր՝
-Սպասեց-սպասեց Արայիկ Հարությունյանին՝
-Շատ երկար․
-Որից հետո Արայիկը նրան թե․
-Գնանք տիկին Մակունց․․․
-Ու գնացին․
-Ու… պահը սիրուն էր, անգամ՝ հուզիչ․
-Դաժը՝ սիրելի․․․
-Հետևներից նայում էի ՝
-Խելոոո՜ք գնում էին․․․․