
Իտալիայի հակամենաշնորհային ծառայությունը 15 մլն եվրոյի չափով տուգանել է տեխնիկա արտադրող Apple և Samsung ընկերություններին այն բանի համար, որ նրանք սմարթֆոնների արտադրողականությունն իջեցնող ծրագրային ապահովումներ են կիրառել՝ տեղեկացրել է Reuters-ը։
Բացի այդ, ամերիկյան ընկերությունը հաճախորդներին տեղեկատվություն չի տվել, թե ինչպես սպասարկել և փոխել սմարթֆոնների մարտկոցները։
Samsung-ի համար սահմանել են 5 մլն եվրոյի տուգանք, Apple-ի համար՝ 10 մլն եվրոյի։