Նրան նվագակցել է ֆրանսիահայ հայտնի ջազային դաշնակահար Անդրե Մանուկյանը
Անդրեն ծնվել է 1957 թ., Լիոնում: Նվագում է 7 տարեկանից, ավարտել է Բերքլիի երաժշտական քոլեջը: Ավելի ուշ, Ֆրանսիայում հիմնել է Horn Stuff ջազ նվագախումբը: Աշխատել է Շարլ Ազնավուրի և Ժիլբեր Բեկոյի հետ:
Մանուկյանը Շարլ Ազնավուրի հետ մասնակցել է նաև «Ֆրանսիական երգի գաղտնի պատմությունը» շոուի նկարահանումներին, որտեղ աշխարհահռչակ շանսոնյեն Անդրեին փորձն է փոխանցել նրան, պատմելով դաշնամուրային մի քանի գաղտնիքների մասին:
«Լեռան բարձունքում ջազ նվագելն էպիկուրյան ասկետիզմի հաճույքներից է,- Անդրե Մանուկյանը,- Մենք դպրոցական տարիներն անցկացրել ենք Լիոնում, իսկ արձակուրդները՝ լեռներում, Շամոնիում: Հորս հետ եղել եմ Մոնբլանում: Եվ հիմա եմ հասկանում, թե որքան էր մայրս մեզ սիրում, որն ուղեկցում էր մեզ՝ չնայած վախենումէր բարձրությունից, այդ արշավները նրա համար տաառապանք էին»: