Հաճախ են հարցնում՝ շնորհի՞վ, թե՞ ի շնորհիվ։ Ճիշտ է «շնորհիվ» բառը․ այն քերականական կայուն, քարացած ձև է, որ ժամանակակից հայերենին է անցել գրաբարից։ Գրաբարում «շնորհիվ»-ը «շնորհ» բառի գործիական հոլովաձևն է, իսկ այդ հոլովի հետ «ի» նախդիր չէր գործածվում։ #հայերեն#ճիշտ_սխալ#լեզվի_կոմիտե