Նոր հորոսկոպ. Կենդանակերպն արդեն 13 նշան ունի
Advertisement 1000 x 90

Նոր հորոսկոպ. Կենդանակերպն արդեն 13 նշան ունի

Կենդանակերպի 13-րդ նշանի մասին նորությունը դարձավ իսկական սենսացիա և ամբողջությամբ փոխեց պատկերացումն աստղագուշակության մասին: Իմացեք, թե ինչ նշան է համապատասխանում Ձեր ծննդյան ամսաթվին՝ ըստ նոր հորոսկոպի:

Աղեղնավորի և Կարիճի միջև Օձակրի ի հայտ գալով՝ բոլոր նշանները, ըստ նոր հորոսկոպի՝ փոխել են իրենց դիրքերը:

Խոյ. ապրիլի 19-մայիսի 13

Խոյերը պատկանում են Կրակի տարերքին, օժտված են հզոր էներգետիկայով և ընդունակ են բառացիորեն «սարեր շուռ տալ»՝ իրենց նպատակին հասնելու համար: Խոյերի թերությունը հանդիսանում է նրանց պոռթկուն բնավորությունը և դյուրաբորբոքությունը:

Ցուլ. մայիսի 14-հունիսի 21

Ցուլի տարերքը Հողն է: Կենդանակերպի այս նշանը միշտ հավասարակշռված է, ճշգրիտ հասկանում է իր կյանքը և կարողանում է կառուցել այն՝ համաձայն իր պլանների: Կապված է իր տան հետ, սիրում է բնությունը և, որպես կանոն, հիասքանչ այգեգործ է:

Երկվորյակներ. հունիսի 22-հուլիսի 20

Երկվորյակները ծնվում են Օդի տարերքում և ամբողջ կյանքում կարծես կիսվում են 2 ուղղությունների միջև: Հաճախ փոխում են արտաքին տեսքը, սանրվածքը, հագուստը: Նրանց արագ հոգնեցնում է տան կահավորանքը, և նրանք սկսում են մտածել վերանորոգման մասին: Լավ հոգեբաններ են:

Խեցգետին. հուլիսի 21-օգոստոսի 10

Խեցգետնի տարերքը Ջուրն է: Այս նշանն օժտված է բարձր էմոցիոնալ զգայունությամբ և խռովկանությամբ: Այս նշանի ներկայացուցիչներին չվիրավորելու համար պետք է հետևել բառերին և գործողություններին:

Առյուծ. օգոստոսի 11-սեպտեմբերի 16

Առյուծները պատկանում են Կրակի տարերքին: Այս նշանի ներկայացուցիչներն ի ծնե առաջնորդներ են և լավ կառավարիչներ: Առյուծների թերությունը հանդիսանում է նրանց անչափ հպարտությունը:

Կույս. սեպտեմբերի 17-հոկտեմբերի 30

Այս նշանի տարերքը Հողն է: Կույսերն առանձնանում են կանոնավորությամբ, պեդանտությամբ և աշխատասիրությամբ: Պարտքի բարձր զգացումը Կույսերին դարձնում է գերազանց աշխատող, բայց հաճախ խանգարում է նրանց անձնական կյանքում:

Կշեռք. հոկտեմբերի 31-նոյեմբերի 23

Տարերքը՝ Օդ: Կշեռքները լրջամիտ են, բայց դրա հետ մեկտեղ՝ նաև շատ խանդավառ: Այս նշանի ներկայացուցիչները սիրում են ուշադրություն և միշտ աշխատում են հետևել իրադարձություններին: Ընդ որում, Կշեռքները երբեք չեն դավաճանում իրենց սկզբունքներին:

Կարիճ. նոյեմբերի 24-նոյեմբերի 29

Կարիճի տարերքը Ջուրն է: Իր ներկայացուցչին այս նշանը նվիրում է կենցաղային խորամանկություն, սեփական հմայքի մեջ՝ վստահություն և վրիժառություն: Կարիճի նշանի տակ ծնված մարդիկ դժվար են ներում վիրավորանքը:

Օձակիր. նոյեմբերի 30-դեկտեմբերի 17

Կենդանակերպի այս նշանի գաղտնիքը բացահայտվել է միայն այս տարի: Օձակրին հատուկ են լիդերի որակները, նա իր համար անկախ շրջանակներ է դնում, բայց դրա հետ մեկտեղ՝ շատ հանդուրժողականությամբ է վերաբերվում այլ մարդկանց թերություններին:

Աղեղնավոր. դեկտեմբերի 18-հունվարի 20

Աղեղնավորները պատկանում են Կրակի տարերքին: Այս նշանի ներկայացուցիչները գործունյա են, շփվող, շատ լավ զգում են շրջապատի մարդկանց տրամադրությունը և կարողանում են լինել իրենց ալիքի վրա. եթե Աղեղնավորը որոշել է, որ այսօր ոչինչ չի կարող փչացնել իր տրամադրությունը, ապա, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլինի:

Այծեղջյուր. հունվարի 21-փետրվարի 16

Այծեղջյուրի տարերքը Հողն է: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն առանձնանում են աշխատասիրությամբ, կենսական կայունությամբ և լավատեսությամբ: Այծեղջյուրները իրենց առջև նպատակ են դնում և միշտ հասնում են դրան՝ հաջողությամբ հաղթահարելով բոլոր արգելքները:

Ջրհոս. փետրվարի 17-մարտի 11

Ջրհոսները ծնվում են Օդի տարերքում: Այս նշանը համարվում է ամենաանկանխատեսելին բոլորի մեջ: Ջրհոսներն ինտուիտիվ մակարդակով զգում են մարդկանց տրամադրությունը և վերաբերմունքն իրենց նկատմամբ, որպես կանոն, հեշտությամբ նոր ընկերներ են ձեռք բերում և չեն պատկերացնում իրենց կյանքն առանց ստեղծագործության:

Ձկներ. մարտի 12-ապրիլի 18

Ձկների տարերքը Ջուրն է: Այս համաստեղության տակ ծնվածները երազկոտ են, ռոմանտիկ, բայց դրա հետ մեկտեղ՝ գիտեն փողի արժեքը և կարողանում են ճիշտ վերաբերվել դրան՝ զգալով դրամական հոսքերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը