Միհրան Պողոսյանն ու Արամ Հարությունյանը մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունեն. ՀՔԾ պետ
Advertisement 1000 x 90

Միհրան Պողոսյանն ու Արամ Հարությունյանը մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունեն. ՀՔԾ պետ

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը չի մեկնաբանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ շուտով պատգամավոր է ձերբակալվելու՝ կաշառքի գործով: «Ֆակտորի» լրագրողի հարցին, թե՝ ում մասին է խոսքը, Խաչատրյանն ասել է. «Չեմ մեկնաբանում»: Նա նույն պատասխանը տվեց նաև, երբ հարց հնչեց՝ արդյո՞ք խոսքը Միհրան Պողոսյանի կամ Արամ Հարությունյանի մասին է:

Հարցին՝ ընդհանրապես բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ կա՞ հարուցված քրեական գործ, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Անձի նկատմամբ, եթե գործ լինի հարուցված, ապա նա պետք է ունենա կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ: Նշված անձը տվյալ գործով մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունի»: Ինչ վերաբերում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, ապա Սասուն Խաչատրյանը տվեց նույն պատասխանը՝ նշելով, որ նրա նկատմամբ ևս քրեական գործ չկա:

Ամբողջությամբ՝ armtimes.com



Նման նյութեր