Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան հրապարակումը:
Իմ ելույթը ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ընթացիկ իրագործման մասին։
Եթե հակիրճ, ապա՝
1. ԵՄ երկրները պիտի արագացնեն համաձայնագրի վերջնական վավերացումը։
2. Ադրբեջանի հետ ԵՄ նախապատրաստվող նոր համաձայնագիրը չի կարող հակասել Հայաստանի հետ կնքված համաձայնագրին՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասով։
3. Հայաստանի կառավարության վատ աշխատանքի պատճառով 2018 թվականը ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ հարաբերություններում կարող է դառնալ կորսված հնարավորությունների տարի։