Վանաձոր֊Ալավերդի֊Վրաստանի սահման միջպետական ճանապարհի շինարարական աշխատանքները մեկնարկել են (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վանաձոր֊Ալավերդի֊Վրաստանի սահման միջպետական ճանապարհի շինարարական աշխատանքները մեկնարկել են

2018 թ․ հոկտեմբերի 20-ին մենք ստացանք Մ6 Վանաձոր֊Ալավերդի֊Վրաստանի սահման միջպետական ճանապարհի կմ48+140- կմ62+300 շինարարական աշխատանքները սկսելու թույլտվությունը: Ավելի վաղ այս հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով ՏԾԻԿ֊ի կողմից հայտարարված և Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող բաց մրցույթում հաղթող է ճանաչվել AAB Construction ընկերությունը: Ծրագրի շրջանակներում իրականացվելու է.

  • Հողային աշխատանքներ․ քանդման աշխատանքներ և լիցք
  • Հենապատի կառուցում
  • Բետոնե արհեստական կառույցների տեղադրում /ջրահեռացման վաքեր/
  • Ասֆալտապատման աշխատանքներ /մոտ 14կմ/

Աշխատանքները ըստ ծրագրի նախատեսված են ավարտին հասցնել 900 օրվա ընթացքում, սակայն, ունենալով պրոֆեսիոնալ թիմ և գերժամանակակից շինարարական տեխնիկա, մենք ինչպես և միշտ նախատեսում ենք ավարտել շինարարական աշխատանքները ավելի շուտ: Երթևեկության բնականոն ընթացքը առավելագույնս ապահով, անվտանգ և արդյունավետ կազմակերպելու համար հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են մաս առ մաս։ Ձեռնարկվել են անվտանգությունն ապահովող բոլոր միջոցառումները՝ ի դեմս նախազգուշացնող նշանների, լուսային ազդակների և գիշերային համապատասխան լուսավորության։ Հետևե՛ք մեր բլոգին և ֆեյսբուքյան էջին և ծանոթացե՛ք աշխատանքների ընթացքին և մի շարք այլ հետաքրքիր փաստերի։ Մենք կառուցում ենք Ձեր անվտանգությունն ու հարմարավետությունը, այս անգամ Ալավերդիում։

aabconstruction.com