2018 թվականի հոկտեմբերի 25-ին, Հայաստանի Ֆիլատելիստների Միության կողմից կազմակերպված «Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես նվիրված Երևանի 2800-ամյակին» միջոցառման շրջանակներում, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից հատուկ դրոշմակով մարվեց երկկողմանի բացիկ՝ նվիրված Միջազգային Ֆիլատելիստական ցուցահանդեսին:
Ինչպես տեղեկացրին «Հայփոստ» ՓԲԸ-ից, երկկողմանի բացիկը պատրաստվել է 500 հատ տպաքանակով: Բացիկի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:
Բացիկի վրա պատկերված է մի հատված Երևան քաղաքի գիշերային համայնապատկերից՝ Արարատ լեռան խորապատկերին, «Զվարթնոց» օդանավակայանը, Հանրապետության հրապարակի տեսարանը և Կասկադի աստիճաններից կատարված լուսանկարը:
Բացիկի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակարատ Արմեն Արզումանյանը, Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: