Նրան կարելի է սիրել կամ ատել. Քարդաշյանն ամբողջ աշխարհին ստիպեց խոսել իր մասին. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նրան կարելի է սիրել կամ ատել. Քարդաշյանն ամբողջ աշխարհին ստիպեց խոսել իր մասին. armeniasputnik.am

Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ, դերասանուհի, ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը հոկտեմբերի 21–ին նշել է իր 38–ամյակը։

Մոլորակի կեսն անընդհատ լսում է Քիմի անունը, իսկ նրա հրապուրիչ լուսանկարները դրական ու բացասական քննարկումների պատճառ են դառնում։ Նա ունի երկրպագուների մի ամբողջ բանակ ու բազում «չուզողներ»։ Քիմին միաժամանակ սիրում են և ատում, բայց մոլորակի աղջիկներից շատերը երազում են նրան նմանվել։

Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի ու Քրիս Ջենների ընտանիքում։

Քիմի անունը կապում են բազում սկանդալների հետ, սակայն դա իմիջի մի մասն է։

Ծննդյան օրըՔիմը Keeping Up With The Kardashians շոուի ամենագլխավոր հերոսուհին էր. Քիմն ու հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը դաստիարակում են 5-ամյա Նորթին, 2-ամյա Սեյնթին ու 8 ամսական Չիկագոյին։

armeniasputnik.am