Ինչպիսի եղանակ է սպասվում հանգստյան օրերին
Advertisement 1000 x 90

Ինչպիսի եղանակ է սպասվում հանգստյան օրերին

Հոկտեմբերի 26-ի գիշերը Լոռիում, Գեղարքունիքում, Կոտայքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ։ Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին` -3…-4 աստիճան ցուրտ։

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս նշված մարզերում կատարել բերքահավաք: Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 25-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 26-ին, 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում, 27-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ։ Հոկտեմբերի 28- 30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 25-ին, 26-ի գիշերն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը կնվազի 8-10, 27-ի գիշերը՝ 6-7, 28-ի գիշերը՝ ևս 4-5:

Երևան քաղաքում` հոկտեմբերի 26-ին և 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։



Նման նյութեր