Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Քաղքենիությունը, երբ շփոթում եք քաղաքակրթության հետ, ուզում եմ տուկի թելից կախել ինձ։ Համարձակությունը, տգետի լպիրշության, ազատությունը՝ սանձարձակության, միտքը՝ ցանցառոտված, վախը՝ հիվանդագին…
Եվ վերջապես դուրս թողեք ձեզ հարևանի աչքը գերան խոթելու սովորությունից։ Սեր տվեք ու սեր առեք։ Կարող եք։ Անփույթ մի վարվեք մարդու հետ։ Մարդու ոսկորները նրա կենդանության օրոք փշուր-փշուր եք անում, մեռնելուց հետո ոսկորները հավաքում ու սգում եք ձեր ջանին։ Ինչ անում եք ձեր համար եք անում, որ ասեն՝ պուպուշ։
Ձեր երեխաներին ու թոռներին դաստիարակություն տվեք։ Մի խնայեք։ Զբաղվեք նրանցով, որ վաղը ձեր երեխաներն ու թոռները գյուղապետ, քաղաքապետ, երեսփոխան, առավել ևս վարչապետի աթոռին աչք չտնկեն։ Ընդհակառակը, լավ կրթություն տվեք, սովորեցրեք գիրք կարդալ։ Քաղաքակրթված մարդն ավելի խորը արժեքների կրողն է, քան ստրուկը, որ միշտ ձգտում է տերերի աչքին պուպուշ երևալ»։
Քաղքենիությունը, երբ շփոթում եք քաղաքակրթության հետ, ուզում եմ տուկի թելից կախել ինձ։ Համարձակությունը, տգետի…
Gepostet von Արթուր Հայրապետյան am Mittwoch, 24. Oktober 2018