
Հայուհի Թալին Մանսուրյանը բարձր պաշտոն է ստացել Իրանում. Իրանի Իսլամական Հանրապետության Նավթի ազգային գործակալության տնօրինությունը հայտարարել է, որ նա նշանակվել է Եկամուտների և ներդրումների հանձնաժողովի նոր տնօրեն, հաղորդում է «Արեւելք»-ը՝ վկայակոչելով իրանական «Իրնա» գործակալությունը:
Հայուհի Թալին Մանսուրյանն ստանձնել է այդ տնօրինության պաշտոնը, ավելացնելով, որ հատկապես այս հանգրվանին այդ հանձնաժողովի պատասխանատու դառնալը երկրում համարվում է խիստ կարևոր պաշտոն՝ հաշվի առնելով, որ Իրանը տնտեսական բարդ իրավիճակում է գտնվում: