Կիևյան փողոցի շենքերից մեկի բակում քամուց ծառ է կոտրվել
Advertisement 1000 x 90

Կիևյան փողոցի շենքերից մեկի բակում քամուց ծառ է կոտրվել

«911» ծառայությանը հոկտեմբերի 26-ին, ժամը 10:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 26 շենքի բակում գտնվող ծառի մի մասը քամուց կոտրվել, ընկել է՝ փակելով շենքի մուտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից,դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են կոտրված ծառի ճյուղերը: