
Երևանի Բաղրամյան պողոտայից Օրբելի փողոց տանող թունելային ճանապարհահատվածը հոկտեմբերի 27-ին՝ ժամը 09:30-13:30-ն փակ կլինի։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 27-ին՝ ժամը 09:30-13:30-ն փակ կլինի մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայից Օրբելի փողոց տանող թունելային Ճանապարհահատվածը:
Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Երևանի քաղաքապետարան