Նոր երկաթուղին Թբիլիսիից Բաթում հասնելու ժամանակը կկրճատի 40 րոպեով (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Նոր երկաթուղին Թբիլիսիից Բաթում հասնելու ժամանակը կկրճատի 40 րոպեով

Վրաստանում ավարտվում է երկաթուղու Խաշուրի – Զեստաֆոն հատվածի կառուցումը: Sputnik Գրուզիայի նկարահանող խումբը կարողացել է ծանոթանալ շինարարական աշխատանքների ընթացքին: Տեսանյութում ցուցադրված է, թե ինչպես է ընթանում նոր ուղու կառուցման աշխատանքը: Կառուցվող երկաթուղային ճանապարհի ընդհանուր երկարությունը կկազմի 40 կիլոմետր:

Հատվածում կլինեն վեց թունել՝ շուրջ 15 կիլոմետր ընդհանուր երկարությամբ, ինչպես նաև մի քանի կամուրջ: Խաշուրի – Զեստաֆոն հատվածում ամենամեծ թունելի երկարությունը կազմում է 8,3 կիլոմետր: Նոր ճանապարհը Թբիլիսիից մինչև Բաթում ուղու ժամանակը կկրճատի 40 րոպեով: Երկաթուղու նոր ուղեմասով առաջին գնացքը պետք է ընթանա արդեն 2020 թվականին:



Նման նյութեր