
UNICEF-ը Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ հոլովակ է նկարահանել՝ ի աջակցություն հաշմանդամություն ունեցող երեխաների:
«Նոր ֆիլմ: Սահմանափակ կարողություններով երեխաները պետք է մաս կազմեն, այլ ոչ թե առանձնացվեն իրենց ընտանիքների առօրյա կյանքից, հասարակությունից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը: