Փայլուն հարաբերությունը երևում է ոչ թե կենացներով, այլ Հայաստանին օգուտ տալով. Շարմազանով. henaran.am
Advertisement 1000 x 90

Փայլուն հարաբերությունը երևում է ոչ թե կենացներով, այլ Հայաստանին օգուտ տալով. Շարմազանով. henaran.am

Պարոն Շարմազանով, ԲՀԿ-ից ասում են՝ Ռուսաստանը կշարունակի մնալ ՀՀ ռազմավարական գործընկերը, իսկ Դուք բազմաթիվ առիթներով նշել եք, թե հայ-ռուսական հարաբերություններում իշխանափոխությունից հետո խնդիրներ են ծագել:

Նախ մեկ ուղղում. համամիտ չեմ, որ Ռուսաստանը մեր գործընկերն է, ինչի մասին խոսում է ԲՀԿ-ն: Ռուսաստանը ոչ թե մեր գործընկերն է, այլ՝ դաշնակիցը: Իսկ դրանք տարբեր հարաբերությունների մակարդակներ են: Առնվազն մեր իշխանության տարիներին հայ-ռուսական հարաբերությունները եղել են իրական դաշնակցային՝ ռազմականից մինչ տնտեսական ոլորտ: Այո, այսօր այդ հարաբերություններում առնվազն նոր կառավարության կողմից բացի կենացներից ու ոչ համոզիչ հավաստիացումներից գործը առաջ չի շարժվել:

Մեր դաշնակցային հարաբերություններում էականը ռազմական բաղկացուցիչն է: Եթե ՀՀ-ն զրկվի ՀԱՊԿ-ում նախագահությունից, դա լինելու է Փաշինյանի սխալը և պատասխանատուն ինքն է լինելու: Եվ երկրորդ՝ մեկ հարց ունեմ. այս 6 ամսվա ընթացքում Ռուսաստանից արտոնյալ պայմաններով ինչքան զենք և զինամթերք է մատակարարվել հայկական բանակին: Մի հատ թող համեմատեն մեր արածն ու իրանցը ու հետո խոսեն փայլուն հարաբերություններից: Փայլունը որոշվում է ոչ թե կենացներով, այլ Հայաստանին ինչ օգուտ ես տվել:

henaran.am



Նման նյութեր