
Լեհաստանում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանում հերթական փայլուն արդյունքն են գրանցել Հայաստանի ներկայացուցիչները: Մինչև 21 տարեկանների պայքարում Գյումրեցի Հակոբ Մկրտչյանը երկամարտի 368 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Հիշեցնենք, որ երեկ չեմպիոն էր դարձել Անդրանիկ Կարապետյանը: