Աստղագետները գրանցել են Լուսնից եկող անհայտ ռադիո ալիքներ. վախենում են այլմոլորակայինների ներխուժումից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աստղագետները գրանցել են Լուսնից եկող անհայտ ռադիո ալիքներ. վախենում են այլմոլորակայինների ներխուժումից

Ռադիոաստղագիտական հետազոտությունների միջազգային կենտրոնի գիտնականները պարզել են, որ Ծիր կաթինի խորքերից դեպի Երկիր մոլորակ գալիս են անհայտ ռադիոազդանշաններ, որոնք մասամբ արտացոլվում են Լուսնից, մասամբ էլ արձանագրվում են ոչ երկրային կայանների կողմից՝ տեղեկացնում է sciencealert.com-ը։

Լուսնի մակերեսը լավ կարողանում անդրադարձնել հեռավոր ալիքները: Աստղագետները կարողացել են հստակ ֆիքսել ռադիո ալիքները:

Բանն այն է, որ այդ ազդանշանների ծագման վերաբերյալ հիմնական վարկածը՝ Մեծ պայթյունի «արձագանքն» է կամ էլ որոշակի տեսակի աստղերի ակտիվության հետևանք։

Մեկ այլ տեսակետի համաձայն՝ Եկիր մոլորակի միակ բնական արբանյակի կողմից «ընդունվող» ազդանշանները կարող են արհեստական ծագում ունենալ, և ազդանշանների աղբյուրը և ծագումը բացահայտելը գլխավոր խնդիրն է։ Այդ նպատակով գիտնականները պետք է վերլուծեն տվյալների հսկայական ծավալ, ինչից հետո գերհամակարգիչների օգնությամբ հնարավոր կլինի հայտնաբերել «ուղարկված ազդանշանների աղբյուրը»։