
N զորամասի հրամանատար Հովհաննես Մ.-ն մեղադրվում է 2 զինծառայողի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն կատարելու մեջ։
Ըստ մեղադրանքի՝ հրամանատարը 2017թ. դեկտեմբերի 25-ին, այնուհետև 2018թ. հունվարի 5-ին, օգտագործելով 2 զինծառայողների քնած լինելու հանգամանքը, սեքսուալ բնույթի գործողություն է կատարել նրանց նկատմամբ:
Հրամանատարին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որոնք կատարվել են զորամասում զինծառայողի նկատմամբ)։ Հրամանատարին սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում։
Գործը քննվելու է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում։