«Օրվա կեսին լուրեր տարածվեցին, թե Վազգեն Սարգսյանը Ազգային ժողով չի գալու…». Ատոմ Մարգարյան
Advertisement 1000 x 90

«Օրվա կեսին լուրեր տարածվեցին, թե Վազգեն Սարգսյանը Ազգային ժողով չի գալու…». Ատոմ Մարգարյան

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«…1999 հոկտեմբերի 27-ն էր։ Որպես Ազատություն ռադիոկայանի տնտեսական մեկնաբան այդ օրվա վերջին՝ ժամը 17.00-ին, պետք է լինեի Ազգային ժողովում՝ լուսաբանելու Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի առավել հետաքրքիր թեմաները, իսկ Խորհրդարանի աշխատանքները լուսաբանող թղթակիցը պետք է վերադառնար գրասենյակ։

Սակայն օրվա կեսին լուրեր տարածվեցին, թե Վազգեն Սարգսյանը Ազգային ժողով չի գալու, քանի որ նախագահականում հանդիպման էր ԱՄՆ հատուկ հանձնարարականներով դեսպանի հետ։ Այլևս ինձ համար հետաքրքիր չէր խորհրդարան գնալ։ Մեր խորհրդարանական թղթակիցն էլ մնաց Ազգային ժողովում՝ հարց ու պատասխանի քաղաքական դրվագները լուսաբանելու։ Սակայն, նախագահականի հանդիպումը կարճ էր տևել ու վարչապետը անսպասելի եկել էր խորհրդարան։ Ու… 17.10 հնչեցին ոճրագործների ճակատագրական կրակոցները՝ որին զոհ գնացին ազգի լուսավոր ու պայծառ նվիրյալները։

Իսկ թե ովքեր ու ինչով շահեցին արյունոտ կրակոցներից, այսօր պարզ է՝ ցերեկվա հույսի նման, իսկ երկիրը ըստ էության …ետ շպրտվեց տասնամյակներ։

… Եկել է դասեր քաղելու ու հետևություններ անելու ժամանակը։ Երկրի բարձրագույն ղեկավարների անվտանգությունը վեր է ամեն ինչից»։



Նման նյութեր