
«ՊԱԶ-672» երթուղային ավտոբուսի վարորդը Գյումրի քաղաքի Չերազի փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա Գագիկ Ժամկոչյանին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին, ժ.12.30-ի սահմաններում: Տուժածին մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Կատարվում է քննություն։